HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ՊՆ. Մակեևկայի հրթիռակոծության հետևանքով զոհված ռուսաստանցի զինվորականների թիվը հասել է 89-ի

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Մակեևկայի հրթիռակոծության հետևանքով զոհված ռուսաստանցի զինվորակնների թիվը հասել է 89-ի։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Երկու օր առաջ ռուսական գերատեսչությունը հայտնել էր 63 զոհի մասին։

«Ցավոք, երկաթբետոնային կոնստրուկցիաների փլատակների մաքրման ընթացքում պարզվել է, որ մեր զոհված ընկերների թիվը հասել է մինչև 89-ի։ Զոհվածների թվում է գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Բաչուրինը»,- հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

Ռուսական պաշտպանական գերատեսչության վարկածով՝ տեղի ունեցածի հիմնական պատճառը դարձել է «չնայած արգելքին, անձնակազմի կողմից բջջային հեռախոսների զանգվածային օգտագործումը»։ Դա Ուկրաինայի զինված ուժերին հնարավորություն է տվել որոշել զինվորականների գտնվելու վայրի կորդինատները հրթիռային հարված հասցնելու համար։ 

Ավելի վաղ, TACC գործակալությունը, հղում անելով Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության իրավապահ մարմինների իր աղբյուրներին, գրել էր, որ մասնագիտական տեխնիկական ուսումնարանի շենքին հարվածի պատճառը եղել է «Մակեևկայում զինվորականների կողմից բջջային կապի օգտագործման բարձր ակտիվությունը»։ «Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներն ապագայում նման ողբերգական դեպքերի բացառման համար։ Հետաքննության արդյունքում մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվության կենթարկվեն»,- հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

Ռուսական գերատեսչությունը հավելել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը Մակեևկային հարվածել էին հունվարի 1-ի գիշերը 00:01-ին՝ HIMARS համալիրների վեց հրթիռներով։ Ռուսական կողմը պնդում է, որ դրանցից երկուսը խոցվել են, իսկ չորսն ընկել է ուսումնարանի շենքի վրա, որը եղել է ռուսաստանցի զինվորականների ժամանակավոր տեղակայման վայրը։ 

Ռուսական կողմը պնդում է, որ պատասխան կրակով ոչնչացվել է Մակեևկան հրթիռակոծած HIMARS համակարգը։ Բացի այդ, Դոնեցկի մարզի Դրուժկովկա քաղաքին հասցված հարվածի հետևանքով վերացվել է HIMARS-ի ևս 4  համալիր։ Ռուսական կողմը պնդում է, որ այդ հարվածների հետևանքով սպանվել է Ուկրաինայի ԶՈւ ավելի քան 330 զինվորական։

Հիշեցնենք, որ Մակեևկային հասցված հարվածի մասին առաջինը հայտնել էին Ուկրաինայի գլխավոր շտաբն ու ռուսաստանցի ռազմական թղթակիցները։ Ըստ ուկրաինական կողմի՝ զոհվել է մոտ 400 զորակոչված ռուսաստանցի, ևս 300-ն էլ վիրավորվել է։

Լուսանկարը՝ ura.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter