HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլին Հայաստանը կընդունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

2023 թվականի ապրիլին Երևանում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։ Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը։

Մրցաշարն անցկացնելու հայտ են ներկայացրել նաև Խորվաթիայի և Մակեդոնիայի ֆեդերացիաները, բայց Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան նախապատվությունը տվել է Հայաստանին:

EUBC-ին հայտնել է նաև 2023-ին կայանալիք մյուս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությունների մրցավայրերը։ 

Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը կկայանա հուլիսին Ռումինիայում, կրտսեր տարիքի պատանիներինը` օգոստոսին Սլովենիայում։  Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Ադրբեջանում՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ մեծահասակների Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կընդունի Սերբիան` հաջորդ տարվա մարտին։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Երևանն ընդունել էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը 39 երկրի 200-ից ավելի մարզիկ է մասնակցել: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 260 հազար դոլար: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մեդալ է նվաճել Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter