HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Դպրոցներում բուժքույրերը զննում եւ ջերմաչափում կիրականացնեն. առողջապահության նախարար

Գրիպի H1N1 տեսակը բավական ծանր է ընթանում խրոնիկ հիվանդություններ ունեցողների, երեխաների և հղիների մոտ։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հորդորելով պատվաստվել, քանի որ գրիպի դեմ պատվաստանյութը ներառում է շրջանառվող բոլոր ակտիվ շտամները։

Ըստ նախարարի՝ այս պահին մանկական բաժանմունքներում միջինից մի փոքր բարձր ծանրաբեռնվածություն է։

«Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննում, ջերմաչափում, որպեսզի վստահ լինենք, որ հիվանդ երեխաները չեն հաճախում»,- ասաց Ավանեսյանը։

Խոսելով Հայաստան տեղափոխված արցախցի բուժառուների մասին՝ նախարարը նշեց, որ նրանց վիճակը բավարար է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter