HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը հանձնարարել է Սուրբ ծննդյան տոնին Ուկրաինայում հրադադարի ռեժիմ հաստատել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զինված ուժերի հրամանատարական կազմին հանձնարարել է հունվարի 6-ին, ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ը, ժամը 24:00-ն հրադադարի ռեժիմ հաստատել Ուկրաինայում ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այդ մասին նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Հաշվի առնելով Վեհափառ պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին հանձնարարում եմ հունվարի 6-ին, ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ը, ժամը 24:00-ն, հրադադարի ռեժիմ հաստատել Ուկրաինայում կողմերի շփման գծի ողջ երկայնքով»,- ասվում է փաստաթղթի տեքստում։

Ռուսական կողմը նշել է, որ ուկրաինական կողմին ևս կոչ է արվում հայտարարել հրադադարի ռեժիմ և հնարավորություն տալ ուղղափառներին տոնել Սուրբ ծննդյան տոնը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հորդորել էր Սուրբ Ծննդյան զինադադար հաստատել։ «Ես՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլս, դիմում եմ հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին՝ կոչ անելով դադարեցնել կրակը և հաստատել Սուրբ Ծննդյան զինադադար հունվարի 6-ին, ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ը, ժամը 24:00-ն, որպեսզի ուղղափառները կարողանան մասնակցել Սուրբ Ծննդյան նախօրեի և Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոների պատարագներին»,- ասված էր հայտարարության մեջ։

Վլադիմիր Զելենսկու գրասենյակում պատրիարք Կիրիլի հորդորն անվանել էին «ցինիկ թակարդ և քարոզչության տարր»։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Ռուս ուղղափառ եկեղեցին հեղինակություն չի հանդիսանում համաշխարհային ուղղափառության համար և «հանդես է գալիս որպես պատերազմի քարոզիչ»՝ այդ թվում կոչ անելով «ուկրաինացիների ցեղասպանության»։

Լուսանկարը՝ Reuters / Scanpix

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter