HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանը ցանկանում է սուրբծննդյան հրադադարը օգտագործել Ուկրաինայի զինված ուժերին կանգնեցնելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի՝ Սուրբ ծնունդի ժամանակ Ուկրաինայում հրադադարի ռեժիմ հաստատելու հանձնարարականը։

«Մի բան, որը ես այսօր ուզում եմ հիշեցնել Ռուսաստանի քաղաքացիներին։ Նոյեմբերի 15-ին ներկայացվել է խաղաղության ուկրաինական բանաձևը։ Կետերից մեկը ենթադրում էր մեր երկրի տարածքից ռուսական օկուպացիոն զորքերի դուրսբերումը։ Դա կրակի, մարդկային զոհերի և ընդհանրապես պատերազմի դադարեցման երաշխավորված և հուսալի միջոց է»,- իր երեկոյան ուղերձում հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։

Նրա խոսքով՝ հիմա Ռուսաստանը ցանկանում է Սուրբ ծնունդն օգտագործել «որպես թաքստոց», որպեսզի կարճ ժամանակով կանգնեցնի Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը և «մոտեցնի տեխնիկան, սպառազինությունն ու զորակոչվածներին»։

«Բոլորն աշխարհում գիտեն, թե ինչպես է Կրեմլը պատերազմի ժամանակ օգտագործում դադարը, որ պատերազմը նոր ուժով շարունակի»,- ասել է Զելենսկին։

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինին այդքան էլ դուր չի եկել Պուտինի հանձնարարականը։ Նա ասել, որ Պուտինի հայտարարած սուրբծննդյան հրադադարը չի վերաբերվի պատասխան կրակին։ «Որևէ հրադադարի մասին խոսք լինել չի կարող։ Մեր նախագահի որոշումը՝ որպես ուղղափառ մարդու, վերաբերում է հենց ուղղափառ մարդկանց, որոնց համար կարևոր է եկեղեցի գնալը, ներկա լինել Քրիստոսի ծննդյան տոնի պատարագին։ Ուկրաինայի մնացած մասի ղեկավարությանը, հասկանալի պատճառներով, մենք չենք համարում ուղղափառ»,- գրել է Պուշիլինը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զինված ուժերի հրամանատարական կազմին հանձնարարել էր հունվարի 6-ին՝ ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ը՝ ժամը 24:00-ն, հրադադարի ռեժիմ հաստատել Ուկրաինայում ռազմաճակատի ողջ երկայնքով։ Ռուսական կողմը նշել էր, որ ուկրաինական կողմին ևս կոչ է արվում հայտարարել հրադադարի ռեժիմ և հնարավորություն տալ ուղղափառներին տոնել Սուրբ ծննդյան տոնը։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter