HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի ռազմական հետախուզությամբ պնդմամբ՝ Ռուսաստանում պատրաստվում են զորակոչել ևս 500 000 մարդու

2023 թվականի հունվարին ռուսական իշխանությունները մտադիր են զորակոչելու ևս 500 000 մարդու, չնայած 2022 թվականի աշնանը բանակ էր զորակոչվել մինչև 300 000 պահեստազորային։ Այդ մասին բրիտանական The Guardian պարբերականին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։

Նրա պնդմամբ՝ Ռուսաստանում զորահավաքի նոր ալիքի մասին կհայտարարեն ձմեռային տոներից հետո՝ հունվարի 15-ին։ Ինչպես ենթադրում են ուկրաինական հետախուզությունում, Ռուսաստանից կպահանջվի մոտ երկու ամիս, որպեսզի նախապատրաստեն զորամիավորումները, իսկ մարտի դաշտում Մոսկվայի յուրաքանչյուր հաջողություն կախված կլինի նրանից, թե որքան լավ հագեցված կլինեն ռուսաստանցիները։ Սկիբիցկու խոսքով՝ շատ բան նաև կախված կլինի Ուկրաինա արևմտյան սպառազինության և զենքերի շարունակվող մատակարարումներից։

«Եթե Ռուսաստանն այս փուլում պարտվի, ապա Պուտինը կձախողվի»,- կարծում է ուկրաիանական հետախուզության ներկայացուցիչը՝ ռազմաճակատում առաջիկա վեց-յոթ ամիսը բնորոշելով որպես «վերջին թափք»։ «Մենք ակնկալում ենք, որ նրանք հարձակողական գործողություններ կվարեն Դոնեցկի ու Խարկովի, ինչպես նաև, հնարավոր է, Զապորոժյեի մարզերում, իսկ պաշտպանվել՝ Խերսոնում ու Ղրիմում։ Հենց այդքան թվով զինվորական կպահանջվի նրանցից այդպիսի խնդիր կատարելու համար»,- ասել է Սկիբիցկին՝ բացատրելով, թե ինչու է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը կարծում, որ Ռուսաստանում կլինի զորահավաքի նոր փուլ։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter