HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2015թ. ինտերնետ մուտք ունեցող սարքերի թիվը կանցնի 15 միլիարդը. ինտերնետային հասցեները սպառվում են

Հունիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա քննարկում՝ նվիրված արդիական խնդրի՝ օգտագործվող ինտերնետային հասցեների սպառմանը: Կքննարկվեն ինտերնետի հայկական հատվածի ցանցային ենթակառուցվածքների և ծառայությունների պատրաստվածությունը նոր IPv6 հաղորդակարգի
մեկնարկին:

Քննարկումը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն: Քննարկմանը հրավիրված են այդ ոլորտում Հայաստանի առաջատար ընկերություններ:

Որոշ հաշվարկներով 2015թ. ինտերնետի մուտք ունեցող սարքերի թիվը կանցնի 15 միլիարդը: Ներկայում օգտագործվող IPv4 տեսակի հասցեները բավարար չեն: Նոր IPv6 հասցեները հնարավորություն են տալիս ինտերնետի մուտք տրամադրել ավելի շատ ցանցային սարքերի և համակարգիչների:

Համաշխարհային IPv6 մեկնարկի վերաբերյալ նորություններերը կհրապարակվեն Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի www.asnet.am կայքում: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter