HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Հունիսի 20-ին կհրապարակվի «168 ժամ» թերթի գործով դատական ակտը

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ արտաշատցի Մարգարիտա Մարտիրոսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու հայցով նախնական դատական նիստն ընդդեմ Հռիփսիմե Կարապետյանի և երրորդ անձ «168 ժամ» թերթին:

Պատասխանող կողմը պատշաճ ծանուցված էր, սակայն ներկա չէր նիստին, սակայն նիստը շարունակվեց, քանի որ կողմը բազմիցս բացակայել է նիստերից:

Հայցվորի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը պնդեց իր դիրքորոշումն առ այն, որ պատասխանողի`«Չեմ կարող էսպես ապրել, անմեղ մարդ է դատվել» վերնագրով հոդվածը, որը «168 ժամ» թերթում տպագրվել է 04.11.2010թ.-ին, հայցվորի հասցեին ակնհայտ անհիմն մեղադրանքներ և վերջինիս պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ է պարունակում:

Այսպիսով դատաքննությունն ավարտվեց, և դատական ակտի հրապարակման օր նշանակվեց հունիսի 20-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր