HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

  •  15.01.2023 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»
  •  22.01.2023 թ.  - «Օտար լեզուներ»   
  •  29.01.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»
  •  04.02.2023 թ. - «Մաթեմատիկա»
  •  05.02.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
  •  12.02.2023 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:

Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter