HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Հունվարի 9-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարությունը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքների, մասնավորապես՝ առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական

կահավորման, թիկունքային և բարոյահոգեբանական ապահովման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:

Պաշտպանության նախարարին զեկուցվել են նախորդ աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Բարձրացված խնդիրների առնչությամբ համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter