HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նշանակումներ՝ նորաստեղծ Ներքին գործերի նախարարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 9-ին որոշում է ընդունել Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները կազմակերպելու եւ իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը հաստատելու մասին եւ մի շարք նշանակումներ արել։ Ըստ այդմ՝

Արփինե Սարգսյանը նշանակվել է նորաստեղծ ՆԳ նախարարի տեղակալ՝ ազատվելով Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

Արմեն Ղազարյանը նշանակվել է Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայության պետ, մինչ այդ նա ղեկավարում էր Միգրացիայի ծառայությունը։

Կամո Ցուցուլյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Արամ Հովահաննիսյանը՝ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ։ 

Դավիթ Համբարյանը եւս նշանակվել է ՆԳ նախարարի տեղակալ՝ ազատվելով Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter