HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեսկովն անդրադարձել է ՀԱՊԿ զորավարժության չեղարկման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

ՀԱՊԿ-ը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշման մանրամասները, որը 2023 թվականին չի պատրաստվում ընդունել կազմակերպության զորավարժությունները։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ընդ որում, նա վստահեցրել է, որ Մոսկվան շարունակում է Երևանի հետ երկխոսությունը բարդ հարցերի շուրջ։

«Դա Հայաստանի վարչապետի բավականին նոր հայտարարություն է, ես կարծում եմ, որ ՀԱՊԿ գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կպարզեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանը չի պատրաստվում 2023 թվականին անցկացնել ՀԱՊԿ զորավարժություններ։

«Ամեն դեպքում Հայաստանը մեր շատ մոտ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը` ներառյալ և այն հարցերը, որոնք հիմա բավականին բարդ են»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարը գրավոր ընթացակարգով տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված` Երևանը նպատակահարմար չի համարում Հայաստանի տարածքում այդ կազմակերպության զորավարժությունների անցկացումը։ Ըստ Փաշինյանի՝ խոսքը վերաբերում էր ողջ 2023 թվականին։

Ավելի վաղ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերը 2023 թվականին ՌԴ զորավարժարաններում կմասնակցեն 8 միջազգային զորավարժությունների։ Ինչպես նշել էին նախարարությունում, ռուսական զորակազմը Հայաստանի տարածքում մասնակցելու էր նաև ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությանը։

Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Гунеев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter