HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ը դիտարկում է, Հայաստանի փոխարեն, այլ երկրում զորավարժությունների անցկացումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբը մշակում է առաջարկներ 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու հնարավորության մասին ոչ թե Հայաստանի, այլ կազմակերպության անդամ այլ երկրի տարածքում: Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը։

Նա նշել է, որ Միացյալ շտաբը ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկատվություն է ստացել 2023 թվականին Հայաստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժություն անցկացնելու աննպատակահարմարության մասին։ «ՀԱՊԿ միացյալ շտաբում ներկայում մշակվում են առաջարկներ ՀԱՊԿ այլ անդամ պետությունների տարածքում նման զորավարժություն անցկացնելու հնարավորության և 2023 թվականի համար ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների ու կազմավորումների համատեղ պատրաստման պլանի հստակեցման վերաբերյալ»,- հավելել է Շեգրիկովիչը։

ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ 2023 թվականին համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության շրջանակներում կազմակերպության համատեղ զորավարժությունների մասին տեղեկատվությունը կներկայացվի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի «2022 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստման արդյունքները և 2023 թվականի խնդիրները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ, որը նախատեսված է 2023 թվականի փետրվարին:

Հիշեցնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարը գրավոր ընթացակարգով տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված Երևանը նպատակահարմար չի համարում Հայաստանի տարածքում այդ կազմակերպության զորավարժությունների անցկացումը։ Ըստ Փաշինյանի՝ խոսքը վերաբերում էր ողջ 2023 թվականին։

Լուսանկարը՝ Sputnik / Михаил Воскресенский

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter