HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հունվարի 11-ի նիստում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն են ներկայացրել երկու հարցի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը։

Գործադիրն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում:

Նախաձեռնության ընդունման նպատակն իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի շրջանակը քչացնելն է. կվերանա մի շարք տեղեկանքներ ներկայացնելու պահանջը: «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում նոր կարգավորմամբ անձնագրային տեղեկությունների փոփոխման դեպքում Կանոնադրության մեջ կրկին փոփոխություններ կատարելու պահանջն առաջարկվում է վերացնել: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փոփոխություններ չեն իրականացվել: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Պատգամավոր Ալխաս Ղազարյանը դրական է գնահատել առաջարկվող կարգավորումը:

Պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է առանց թույլտվության աշխատելու իրավունք վերապահել ոչ միայն կազմակերպության՝ ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության, այլ նաեւ մասնաճյուղի օտարերկրյա աշխատակիցներին: Գործող օրենսդրությամբ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչության աշխատողն ազատված է աշխատանքի թույլտվության պահանջից, մինչդեռ մասնաճյուղինը՝ ոչ:

Գեւորգ Պապոյանի՝ «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում առաջարկող նախագիծը հանձնաժողովում քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվել, նախագիծը չի լրամշակվել:

Հարակից զեկույցում պատգամավոր Լիլիթ Մինասյանն առաջարկել է կողմ քվեարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter