HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ փոխպետքարտուղարը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ առկա իրավիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Լաչինի միջացքի շուրջ առկա իրավիճակը։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմը հեռախոսազրույցի ընթացքում պնդել է, թե իբր, Հայաստանը «խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, Լաչինի միջանցքն օգտագործել ռազմական սադրանքների, այդ թվում ականների անօրինական տեղափոխման և տեղադրման, անօրինական տնտեսական գործունեության և բնական ռեսուրսների թալանման համար»։

Ըստ ադրբեջանական կողմի՝ հեռախոսազրույցի ժամանակ Բայրամովը Դոնֆրիդին ասել է, որ «հայկական կողմը չի կատարել Լաչինի միջանցքում բողոքի ակցիայի մասնակիցների պահանջները»։ Բայրամովը «բացարձակ անհիմն է անվանել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով հայերի շրջափակման պնդումները և հումանիտար աղետի առաջացումը»։ Բայրամովի խոսքով՝ ամեն օր մարդասիրական նպատակներով ճանապարհից օգտվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաները։

«Ընդգծվել է ադրբեջանական կողմի հավատարմությունը երկխոսությանը և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար ջանքերն ավելացնելու նրա մշտական պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրության վերջում։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ փոխպետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ըստ ԱԳՆ տարածած հաղորդագրության՝ Արարատ Միրզոյանն իր զրուցակցին էր ներկայացրել 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը: Շեշտվել էր, որ Ադրբեջանն իր գործողություններով կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

«Հայկական կողմը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման ադրբեջանական կողմի իբր բնապահպանական հիմնավորումները և հնչող մեղադրանքները կեղծ են: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Կոլաժը՝ abzas.net-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter