HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից չի ստացել «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման ծանուցումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը Երևանից չի ստացել Հայաստանի տարածքում «Անխախտ եղբայրություն - 2023» զորավարժությունների չեղարկման պաշտոնական ծանուցումը։ Այդ մասին TACC գործակալությանը հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կողմից հաստատված ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստման 2023 թվականի պլանով նախատեսված է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն - 2023» զորավարժության անցկացումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Հայկական հողի վրա ընթացիկ տարում այդ զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը նախկինում ևս հաստատվել էր Երևանի կողմից։ Ներկայումս ՀԱՊԿ քարտուղարությունը կազմակերպությունում սահմանված կարգի համաձայն տվյալ զորավարժությունների չեղարկման մասին հայկական կողմից պաշտոնապես ծանուցումներ չի ստացել»,- ասել է ՀԱՊԿ ներկայացուցիչը։

Ռուսաստանցի պաշտոնյան հավելել է, որ ՀԱՊԿ-ը ըմբռնումով է մոտենում Հայաստանի Հանրապետությունում այսօր առկա իրավիճակին, որը «կարող է թույլ չտալ ընթացիկ տարում լիարժեք անցկացնել ՀԱՊԿ պլանավորված խաղաղապահ զորավարժությունները»։

Ինչպես ընդգծել է Զայնետդինովը, ՀԱՊԿ քարտուղարությունում և Միացյալ շտաբում «առավելագույն ջանքերն են գործադրվում, որպեսզի կազմակերպության կանոնադրական մարմինների կողմից հաստատված զորքերի (հավաքական ուժերի) մարտական պատրաստության պլաններն իրականացվեն ամբողջ ծավալով՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ապահովման շահերից ելնելով դրանց պատրաստության բարձրացման նպատակով»։

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարը գրավոր ընթացակարգով տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված (խմբ. Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակ) Երևանը նպատակահարմար չի համարում Հայաստանի տարածքում այդ կազմակերպության զորավարժությունների անցկացումը։ Ըստ Փաշինյանի՝ խոսքը վերաբերում էր ողջ 2023 թվականին։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter