HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լեհաստանի նախագահը Ուկրաինային խոստացել է Leopard տանկերի վաշտ փոխանցել

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան խոստացել է Ուկրաինային փոխանցել Leopard տանկերի վաշտ։ Այդ մասին հայտնում է Լեհաստանի նախագահի մամուլի ծառայությունը։  

«Ուկրաինայի համար Leopard տանկերի վաշտը կփոխանցվի միջազգային կոալիցիայի ստեղծման շրջանակներում։ Այդպիսի որոշում արդեն կա Լեհաստանում»,- Լվովում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Դուդան։

Լեհական բանակում տանկային վաշտը կազմված է 14 միավոր տեխնիկայից։ 

Նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հերթական անգամ հիշեցրել էր, որ Ուկրաինային զենքի մատակարարումը պետք է համակարգել դաշնակիցների հետ միասին, այլ ոչ միայնակ գործել։

Հունվարի 7-ին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել էր, որ իր երկիրը ինքնուրույն Ուկրաինա Leopard տեսակի տանկեր չի ուղարկի, այլ դա կանի կոալիցիայի շրջանակներում։

Դեկտեմբերին ԱՄՆ էլ կոչ էր արել Գերմանիայի դաշնային կառավարությանն Ուկրաինա մատակարարել Leopard 2 տանկեր։ Միևնույն ժամանակ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը նշել էր, որ Վաշինգտոնը Գերմանիային ազատություն է տալիս, թե ինչ զենք մատակարարի Ուկրաինային։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter