HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները միմյանց սահմանը կհատեն նույնականացման քարտով

Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտով, անձնագրի անհրաժեշտություն չի լինի։ Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց փոխադարձ այցելությունները դյուրացնելու պրոցեսը։

Փաշինյանի խոսքով՝ այսօր Վրաստանի վարչապետը կայցելի Երևան, որտեղ տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նա հույս հայտնեց, որ այդ համաձայնագիրն այսօր կստորագրվի։

Համաձայն Վրաստանի տուրիզմի ազգային գործակալության տվյալների՝ 2011 թվականին Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը 562 հազար է, իսկ արդեն 2019 թվականին՝ 1 միլիոն 365 հազար այցելու։ 2020 թվականին, կորոնավիրուսով պայմանավորված, Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը զգալիորեն նվազել է (շուրջ 260 հազար այցելու)։

Ներկայումս Հայաստանի և Վրաստանի միջև գործում է առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին 1993թ. մայիսի 19-ի համաձայնագրով։ Նոր համաձայնագրի կնքմամբ՝ 1993 թ.-ի համաձայնագիրն ուժը կորցրած կհամարվի։

Ներկայում անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում:

Մեկնաբանություններ (2)

Едуард
Из Батуми айди картом можно получит машина
Մեսրոպ
Գերազանց է։ Ել վիզայի կարիք չի լինի ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter