HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախից ևս 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

Արցախի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 3 հիվանդ Արցախից տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդ՝ « Հղիություն I, 13-14 շաբաթական, զույգ, պտուղներից մեկի դեպքում ենթադրվում է անոմալիա, վիճակ արտամարմնային բեղմնավորումից հետո», «Թիմոմա, վիճակ թիմէկտոմիայից հետո՝ աջից, ձախ թոքի մետաստատիկ ախտահարում, մեզոթելիոմա» և «Ձախակողմյան բնածին ծուռթաթություն, մնացորդային էքվինուսային դեֆորմացիա» ախտորոշումներով, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 19 հիվանդ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter