HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայի ԱԺ նախագահը կայցելի Հայաստան

Հունվարի 12-ից 14-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հաղորդմամբ, նրան կուղեկցի հայ-ֆրանսիական հարաբերություններում ներգրավված ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը։

«Այցի նպատակն է ամրապնդել երկու խորհրդարանների միջև կապերը և հավաստել Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին ներկայիս դժվարին համատեքստում։

Ազգային ժողովի նախագահը կհանդիպի իր հայ պաշտոնակցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

 Յաել Բրոն-Պիվեն կայցելի Ցեղասպանության հուշահամալիր և կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Նա կայցելի նաև Զինվորի տուն և Հայաստանում ֆրանսիական համալսարան»,- ասված է Ֆրանսիայի դեսպանության մամուլի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter