HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոլդովան մտածում է ԱՊՀ-ում մնալու նպատակահարմարության շուրջ

Մոլդովան Անկախ պետությունների համագործակցությունում (ԱՊՀ) չի տեսնում գործընթացներ, որոնք կարող են իրեն հետաքրքրել։ Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ TV8 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն։ Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Մոլդովայի ներկայացուցիչները չեն մասնակցում ԱՊՀ մակարդակով հանդիպումներին, իսկ ներկայում Քիշնևում մտածում են այդ կազմակերպությունում մնալու նպատակահարմարության մասին։

«Կազմակերպությունը դառնում է քիչ համապատասխան Մոլդովային»,- նշել է Պոպեսկուն։ Մոլդովայի ԱԳ նախարարը նշել է, որ Քիշնևի համար ազատ առևտրի գոտին չի աշխատում, 2006 թվականից կան խնդիրներ ապրանքների հասանելիության հետ, կան նաև արտահանման առևտրային սահմանափակումներ։

Նիկու Պոպեսկուն հավելել է, որ ներկայում Մոլդովան բավականին ներգրավված է ԵՄ մի շարք հատվածներում, ինչպես օրինակ՝ առևտրի։ Արտահանման երկու երրորդը գնում է ԵՄ, և տնտեսականորեն Մոլդովան առավել ինտեգրված է Եվրամիությանը, քան Վրաստանը կամ Ուկրաինան։

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 21-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտնել էր Մոլդովային 32,2 միլիոն եվրո օգնության տրամադրման մասին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս հայտարարել է Քիշնևին 100 միլիոն եվրոյի տրամադրման մասին։ «Մոլդովային օգնելը նշանակում է պատերազմի հակազդման ուղղությամբ ջանքեր գործադրել։ Այդ երկրին աջակցելը բարոյական պարտք է և արդարության տուրք»,- ընդգծել էր նա։

Լուսանկարը՝ Sputnik / Алексей Майшев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter