HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական արշավ՝ Հրազդանի կիրճում

Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ դեսպան Ջոն Հեֆերնը և դեսպանատան աշխատակիցները Հրազդանի կիրճում գտնվող Մանկական երկաթուղու մուտքին հարող տարածքը մաքրել են կուտակված աղբից:

«Շատ գնահատում ենք քաղաքապետի աջակցությունը մեր արշավին, որ սկզբնավորում ենք: Սա մեր առաջին քայլն է, որն առաջ գնալու միտում ունի: Երևանը շատ գեղեցիկ քաղաք է բազմաթիվ լավ տեղանքներով, և մենք ուրախ ենք, որ կարող ենք աջակցել՝ այդ տարածքներում մաքրության աշխատանքներ նախաձեռնելով»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Դեսպանը նաև առաջարկել է մշտապես մաքրություն պահպանելու համար տարբեր տարածքներում աղտոտելն արգելող ցուցանակներ փակցնել և կիրառել իրավաբանական գործիքներ՝ տուգանքներ: Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արշավի և առաջարկությունների համար:

Հավաքված աղբը տարածքից հեռացվել է Երևանի քաղաքապետարանի տրամադրած աղբատարներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանություններ (1)

Լեվիկ
Թող Երեւանցիները մաքրեն իրենց իսկ թափած աղբը - ԱՄՆ-ի դեսպանը ին՞չ գործ ունի այդտեղ. Մենք իսկապէս շատ անպատասխանու եւ փնթի ազգ ենք..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter