HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական նախարարական երկխոսության անդրանիկ նիստը

Այսօր Քիշնևում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական նախարարական երկխոսության անդրանիկ նիստը: Հանդիպմանը մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Ադրբեջանի ներկայացուցիչները, ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Եվրոպական արտաքին գործերի ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Համաժողովին քննարկվեց 2011թ. սեպտեմբերին Վարշավայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո գործընկեր երկրներում տեղ գտած բարեփոխումների գործընթացները և Արևելյան գործընկերության «Ճանապարհային քարտեզի» մշակման աշխատանքները: Մտքեր փոխանակվեցին գործընկերության շրջանակներում մինչև 2013թ. կայանալիք հաջորդ գագաթնաժողով կատարվելիք միջոցառումների մասին:

Նախարարի տեղակալ Մնացականյանն իր խոսքում ողջունեց Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության այս նոր ձևաչափը, ինչը կարող է լինել աշխատանքային միջավայրում տեղեկատվության պարբերաբար փոխանակման և համատեղ նախաձեռնությունների ներկայացման արդյունավետ լրացուցիչ հարթակ: Փոխնախարարն անդրադարձ կատարեց Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ վիճակին և Արևելյան գործընկերության հեռանկարներին:

Համաժողովի շրջանակներում Զ. Մնացականյանն երկկողմ հանդիպումներ և շփումներ ունեցավ իր գործընկերների և ԵՄ պաշտոնյաների հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter