HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովն ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ

ՀՖՖ-ն հայտնում է, որ այսօր ֆեդերացիայի գործկոմը 1,5 ժամ տեւած քննարկումից հետո առկա թեկնածուներից Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է ընտրել Ալեքսանդր Պետրակովին, որը մինչեւ վերջերս գլխավորում էր Ուկրաինայի հավաքականը: Հիշեցնենք, որ Պետրակովի սաները Ազգերի լիգայի 2022-2023 թթ. խաղարկությունում լեհական Լոձ քաղաքում մեր ընտրանուն նախ հաղթեցին 3-0 հաշվով, ապա Երեւանում առավելության հասան 5-0 հաշվով: 

Մինչեւ պաշտոնական հաստատումն արդեն իսկ լուրեր կային, որ Պետրակովն է նշանակվելու Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ: 

Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թ. օգոստոսի 6-ին Կիեւում։ Մարզչական կարիերայի ընթացքում մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։ Նրա գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թ. դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի Մ-20 տարեկանների հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության չեմպիոն։

Պետրակովի մարզչական կարիերան մինչ այս ամբողջությամբ կապված է եղել ուկրաինական ֆուտբոլի հետ.

«Բուդիվելնիկ» Իվանկով - 1991-1993
«Տորպեդո» Զապորոժիե (մարզչի օգնական) – 1993-1994
ԲԿՄԱ-2 Կիեւ (մարզչի օգնական) – 1996-1998
ԲԿՄԱ-2 Կիեւ – 1998-1999
«Սպարտակ» Սումի – 2000
«Վիննիցա» - 2001
«Վիննիցա» (մարզչի օգնական) – 2001
«Դինամո» Կիեւ (ակադեմիա) – 2002-2005
Իվան Պոդդուբնիի անվան օլիմպիական քոլեջ – 2006-2010
Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2011
Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2012
Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2013
Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2014
Ուկրաինայի Մ-20 հավաքական եւ Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2015
Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2016
Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2017
Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2018
Ուկրաինայի Մ-20 հավաքական եւ Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2019
Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2020
Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2021
Ուկրաինայի ազգային հավաքական – 2021-2022

Հիշեցնենք, որ 2020-2022 թթ. մեր ազգային ընտրանին գլխավորած իսպանացի Խոակին Կապառոսի հեռանալուց հետո թիմը ժամանակավոր ղեկավարում էր Ռոման Բերեզովսկին: 

Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի ազգային ընտրանին կմասնակցի «Եվրո-2024»-ի ընտրական փուլին, որում նրա մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի եւ Լատվիայի հավաքականները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter