HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նեպալում քաղաքացիական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 72 մարդ

ATR 72 քաղաքացիական ինքնաթիռը, որն իրականացնում էր Կատմանդու-Պոկհարա ավիաթռիչքը, կործանվել է Պոկհարա քաղաքի միջազգային օդանավակայանի տարածքում։ Այդ մասին հայտնում է The Kathmandu Post-ը՝ հղում անելով Yeti Airlines ընկերության ներկայացուցչին։ Նեպալի իշխանությունների պնդմամբ՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 72 անձինք զոհվել են։

Սոցիալական ցանցերում հրապարակվում են ավիաաղետի վայրից տեսանյութեր ու լուսանկարներ։ Համացանցում տարածվել է նաև ընկնող ինքնաթիռի տեսանյութը։ Այնտեղ երևում է, թե ինչպես է Yeti Airlines-ի ինքնաթիռը կորցնում բարձրությունը, պոկվում է ձախ թևը և ինքնաթիռն ընկնում է գետնին։

Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Ուղևորների թվում 15-ը եղել են օտարերկրացիներ. 5-ը՝ Հնդկաստանից, 4-ը՝ Ռուսաստանից, 2-ը՝ Հարավային Կորեայից, ինչպես նաև 1-ական ուղևորներ Իռլանդիայից, Արգենտինայից, Ավստրալիայից և Ֆրանսիայից։ Ինքնաթիռում եղել է նաև 53 նեպալցի։

Նեպալում ՌԴ դեսպանությունը հաստատել է ինքնաթիռում չորս ռուսաստանցիների գտնվելու փաստը։

Օդանավակայանը փակ է, իրականացվում են փրկարարական աշխատանքներ։ Պարզվում են նաև ավիավթարի պատճառները։

Նեպալի վարչապետ Պումպա Քամալ Դահալը նախարարների կաբինետի արտահերթ նիստ է հրավիրել։ Նա ներքին գործերի նախարարությանը, անվտանգության ծառայության աշխատակիցներին ու կառավարական բոլոր հաստատություններին հանձնարարել է իրականացնել փրկարարական արդյունավետ գործողություններ։

2022 թվականի սեպտեմբերին Նեպալի լեռներում կործանվել էր Tara Air ավիաընկերության DHC-6-300 Twin Otter քաղաքացիական ինքնաթիռը, որի հետևանքով էլ զոհվել էր առնվազն 20 մարդ։

Լուսանկարը՝ Yunish Gurung / Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter