HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

Եվրամիությունը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական, թվով 10-րդ փաթեթը, որը հնարավոր է պատրաստ լինի արդեն մինչև փետրվարի 24-ը, երբ լրանա Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման 1 տարին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով եվրոպացի անանուն դիվանագետներին։

Պարբերականը գրում է, որ Ռուսաստանի նկատմամբ առավել կոշտ դիրքերից հանդես եկող երկրները, ինչպես օրինակ Լիտվան և Լեհաստանը, մտադիր են պատժամիջոցների նոր փաթեթում հասնել ռուսական միջուկային հատվածի նկատմամբ պատժամիջոցների ներդրմանը և ռուսական ալմաստի առևտրի սահմանափակումներին։ 

Նաև ենթադրվում է, որ SWIFT համակարգից կանջատվեն նոր բանկեր և ռուսական ևս մի քանի լրատվամիջոց կզրկվի Եվրոպայում հեռարձակման լիցենզիայից։ 

Ընդ որում՝ պարբերականի աղբյուրներից մեկն ընդգծել է, որ «գնալով ավելի դժվարանում է նոր պատժամիջոցների համար ԵՄ-ում անհրաժեշտ միասնականությանը հասնելը»։

ԵՄ պատժամիջոցների իններորդ փաթեթն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 16-ից։ Այն ներառում էր դեպի Ռուսաստան ավիացիայի համար նախատեսված շարժիչների արտահանման արգելքը,  НТВ / «НТВ-Мир», «Россия-1», РЕН ТВ և Ռուսաստանի առաջին ալիք հեռուստաընկերությունների լիցենզիաների հետկանչը։ Ընդլայնվել էր նաև ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների ցանկը։ Այնտեղ հայտնվել էին ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, ինչպես նաև մի շարք նախարարներ, նահանգապետներ ու ռուսաստանցի մեդիա քարոզիչներ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter