HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». անհասկանալի է ՍԴ-ի գոյության իմաստը

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ պաշտոնապես արձանագրել է, որ ընտրությունների հետ կապված դիմումները քննարկելիս հրաժարվում է քննության առարկա դարձնել ՀՀ վարչական դատարանի կայացրած վճիռների իրավաչափության հարցը:

Նման տեսակետ ՍԴ-ն հայտնել է մայիսի 6-ին թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը մերժելու որոշման մեջ: Անկուսակցական Սամվել Հարությունյանը ՍԴ-ից պահանջել էր անվավեր ճանաչել թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանը: 

ՍԴ-ի նման մոտեցումից բխում է, որ եթե թեկնածուի իրավունքները խախտվում են, նա դիմում է վարչական դատարան, եւ այնտեղ առանց հիմքի կամ անգամ կեղծիքի միջոցով նրան մերժում են, ապա ՍԴ-ն հիմք է ընդունում այդ մերժումը եւ վերջ: Նման մոտեցման պայմաններում ընդհանրապես անհասկանալի է ՍԴ-ի գոյության իմաստը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter