
Իսրայելում բողոքում են դատական համակարգի հնարավոր փոփոխությունների դեմ. փողոց է դուրս եկել ավելի քան 80 000 մարդ
Տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ օրը՝ հունվարի 14-ին, դուրս են եկել Թել Ավիվի Հաբիմի հրապարակ, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն նորընտիր վարչապետ Բենյամին Նեթանյահուի ու նրա կառավարության պլանների դեմ, որոնք ցանկանում են փոփոխություններ իրականացնել Իսրայելի դատական համակարգում։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։
Ոստիկանության տվյալներով՝ չնայած անձրևային եղանակին, հրապարակ է դուրս եկել ավելի քան 80 հազար մարդ, մինչդեռ ակցիայի կազմակերպիչները նշում են ավելի քան 100 000 ցուցարարի մասին։ The Jerusalem Post-ը գրում է, որ մոտ 200 մարդ փորձել է երթ իրականացնել, սակայն կանգնեցվել է ոստիկանության կողմից։ Մի քանի մարդ էլ, որոնք համաձայն չեն եղել ոստիկանության գործողությունների հետ, բերման են ենթարկվել։
Ցույցեր են տեղի ունեցել նաև Երուսաղեմում։ Մի քանի հազար մարդ իր բողոքն է արտահայտել վարչապետի և նախագահի նստավայրերի մոտ, ինչպես նաև երկրի հյուսիսում՝ Հայֆա քաղաքում։
Now Israel sees 80,000 protesters turn out in Tel Aviv, peacefully protesting against the new governments judicial reforms.
— Emily Schrader - אמילי שריידר امیلی شریدر (@emilykschrader) January 14, 2023
What a turnout! pic.twitter.com/9ujMaM5mfx
Բարեփոխումները, որոնց դեմ հանդես են գալիս ցուցարարները, առաջարկվել են արդարադատության նախարար Յարիվ Լևինի և պատգամավոր Սիմհա Ռոթմանի կողմից, որը ներկայացնում է «Կրոնական սիոնիզմ» կուսակցությունը։
Իսրայելցի պաշտոնյաներն առաջարկում են կառավարությանը և օրենսդիր մարմնին՝ Կնեսետին տալ դատական համակարգի նկատմամբ մեծ վերահսկողություն։ Մասնավորապես, նախատեսվում է սահմանափակել Արդարադատության բարձր դատարանի լիազորությունները և դատավորների ընտրության վերահսկողությունը փոխանցել կառավարությանը։
Now: at least 20k people marching in Tel Aviv against the government. Many are chanting against apartheid, alongside pro-LGBTQ and anti-fascist messaging pic.twitter.com/KvLmSbQHu2
— Haggai Matar (@Ha_Matar) January 7, 2023
Իսրայելի կնեսետը 2020 թվականի դեկտեմբերի 30-ին հաստատել էր կառավարության նոր կազմը՝ Բենյամին Նեթանյահուի գլխավորությամբ։ Սա վերջինիս երրորդ ժամկետն է վարչապետի պաշտոնին։ Ինչպես նշում են լրատվամիջոցները, Իսրայելում իշխանության է եկել երկրի պատմության ամենաաջ կառավարությունը։ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը կոալիցիա է ձևավորել ծայրահեղ ուղղափառ և ազգայնական «Կրոնական սիոնիզմ», «Հրեական ուժ», «Նոամ», «Շաս» և «Յահադուտ հա-Տորա» կուսակցությունների հետ:
Լուսանկարը՝ Olivier Fitoussi/Flash90
Մեկնաբանել