HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիայի վարչապետը Վլադիմիր Զելենսկուն խոստացել է մատակարարել Challenger 2 տանկեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում հաստատել է բրիտանական կողմի մտադրությունը ուկրաինական բանակին մատակարարել Challenger 2 տանկեր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը մատնանշել է Մեծ Բրիտանիայի ձգտումն ուժեղացնելու Ուկրաինային մեր աջակցությունը, այդ թվում՝ Challenger 2 տանկերի և լրացուցիչ հրետանային համակարգերի տրամադրման ճանապարհով»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։ 

Բրիտանական կողմը, սակայն, չի նշել, թե քանի տանկ ու հրետանային համակարգ կտրամադրվի Ուկրաինայի զինված ուժերին։ The Sun-ի տվյալներով՝ Լոնդոնը Կիևին կփոխանցի 12 տանկ։ 

Փետրվարի 11-ին Financial Times-ը, հղում անելով Սունաքի գրասենյակի ներկայացուցչին, հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը պաշտպանության նախարարին խնդրել է «աշխատել գործընկերների հետ», որպեսզի բրիտանական կողմն առաջ շարժվի Ուկրաինային աջակցության հարցում, «ներառյալ տանկերի տրամադրման մասով»։ Այդպիսով, Դաունինգ սթրիթում առաջին անգամ հաստատել էին Ուկրաինային տանկերի փոխանցման պլանները։

Լուսանկարը՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter