HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Հայաստանից Արցախ են ուղարկվել դեղորայք և այլ պարագաներ

Այսօր կեսօրին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստանից Արցախ բեռ է տեղափոխվել։ Պարունակությունը եղել է դեղորայք և այլ պարագաներ։ Այս մասին «Հետքին» հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նրա խոսքով՝ բեռը ուղարկել է ՀՀ կառավարությունը, իսկ Կարմիր խաչի կոմիտեն միայն տեղափոխումն է իրականացրել մեկ մեծ բեռնատարով։

Զառա Ամատունին ասաց, որ այսօր առավոտյան էլ Արցախից 4 հիվանդերի են տեղափոխել Հայաստան։ Ավելի վաղ այս մասին տեղեկություն էր տարածել նաև Արցախի առողջապահության նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter