HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». վարիանտ շատ կա, տնտեսություն չկա

«Տիգրան Սարգսյանը պարկեշտ անձնավորություն է եւ այս տարիների ընթացքում, որպես վարչապետ, հսկայական փորձ է ձեռք բերել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«ՉԻ»- Փաստորեն, երկար տարիներ Սերժ Սարգսյանը Հայաստանի տնտեսությունն ընկալել է որպես որբի գլուխ, որի վրա ով ասես կարող է «դալլաքություն սովորել»: Այլ հարց է, որ Տիգրան Սարգսյանը ոչ միայն այդպես էլ ոչինչ չի սովորել, այլեւ Հայաստանի տնտեսությունն ընկալել է ոչ թե որպես որբի գլուխ, այլ որպես բոքսի «տանձ», որի վրա կարելի է մարզվել՝ հարվածել բռունցքներով, քացի տալ եւ այլն: Թե չէ որբի գլխի վրա դալլաքություն սովորելն անշառ գործ է. ժամանակի ընթացքում մազերը նորից կաճեն: իսկ ահա Հայաստանին հասցված վնասը վերականգնել այլեւս հնարավոր չի լինի: 

Սերժ Սարգսյան, ի դեպ, ինքն իրեն իդեալական նախագահ չի համարում: Ինչպիսի բացառիկ համեստություն: Միայն թե այդ նախադասությունից «իդեալական» բառը պետք է հանել: Եվ Հայաստանի զգաբնակչությունը լիովին համամիտ կլինի այդ տեսակետի հետ: Մեր մեջ ասած՝ միջազգային հանրությունը նույնպես: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter