HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». հակառակորդը գնդակոծել է սահմանամերձ գյուղերը

Հունիսի 5-ին՝ ուշ երեկոյան, թերթը տեղեկացել է, որ ադրբեջանական կողմը երեկ անընդմեջ գնդակոծել է Տավուշի մարզի գյողերը: Մովսես համայնքի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը տեղեկացրել է, որ մինչեւ 22:00-ն թշնամին «ԴՇԿ» տեսակի զենքով անդադար գնդակոծել է գյուղը՝ ընդուպ մինչեւ մարդկանց տները: Նույն վիճակում է եղել նաեւ Այգեպար գյուղը: Այստեղ գնդակոծությունը սկսել է հանդարտվել 23:00-ի սահմաններում: Ադրբեջանցիներն Այգեպարում թիրախավորել են գյուղապետարանի շենքը: Գյուղապետ Անդրանիկ Այդինյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ մարդիկ ստիպված տներից դուրս չեն գալիս, մինչեւ կրակոցներն ու գնդակոծությունը դադարեն: Երեկ՝ մինչեւ 23:30-ը, բարեբախտաբար, զոհեր չեն եղել:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter