
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա
Հունվարի 16-17-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով։
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել