«Հանուն Արցախի»․ ակցիա Կարմիր խաչի մոտ (լուսանկարներ)
«Մեկ ամսից ավելի Արցախի մեր հայրենակիցները շրջափակման մեջ են։ Իսկ մե՞նք, ինչպե՞ս անվանենք այն անելանելիությունը, որի մեջ հայտնվեցինք։ Մեզ փորձում են անջատել իրարից, բայց դա անհնար է։ Մենք Արցախում դժվար կացության մեջ հայտնված մեր հայրենակիցների կողքին ենք և որպես սոլիդարության նշան որոշեցինք կազմակերպել երթ դեպի Կարմիր խաչի երևանյան գրասենյակ»,- նշեց «Հանուն Արցախի» ակցիան նախաձեռնողներից Արփի Մաղաքյանը։
Ակցիայի մասնակիցները խնդրեցին Կարմիր խաչին՝ հավելյալ ջանքեր գործադրելով շարունակել հումանիտար օգնություն հասցնել Արցախ, ինչպես նաև՝ փորձել անել ավելին, քան հնարավոր է։
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին մթերքով լի խորհրդանշական տոպրակներ, որոնք կուղարկվեն Գորիս, որտեղ այժմ ապաստանում են ադրբեջանական բլոկադայի պատճառով ծնողներից բաժանված բազմաթիվ երեխաներ։
Մեկնաբանել