HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան զորավարժություններ է անում Հայաստանի սահմանի մոտ

Թուրքիայի ու ևս 8 երկրների, ներառյալ Ադրբեջանի, զինված ուժերի ներկայացուցիչները համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսի մարզում՝ Հայաստանի հետ սահմանից ոչ շատ հեռու։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Kış-2023» («Ձմեռ-2023») անունը կրող ուսումնական զորավարժություններն ընթանում են Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ դաշտային բանակի (շտաբը գտնվում է Երզնկայում) կազմում գտնվող 14-րդ մոտոհրաձգային բրիգադի բազայում։ 

Զորավարժությունները կտևեն մինչև փետրվարի 2-ը։ Ինչպես փոխանցել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, այդ զորավարժությունների նպատակների թվում է անձնակազմի համախմբվածության մակարդակի բարձրացումը, կրակային հնարավորությունների ներդաշնակեցումը, հիմնարար խնդիրներին ստորաբաժանումների պատրաստումը, ինչպես նաև զորքերի բացազատումն ու մատակարարումը։ 

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ զորավարժությունների ընթացքում իրականացվում են ուսումնատեխնիկական վարժություններ «այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են ձմեռային ծանր պայմաններում ականանետային հրաձգությունը, զինծառայողների որոնումն ու փրկությունը, համատեղ գործողությունների ժամանակ փոխգործակցությունը, զորքերի մարտական հմտությունների ստուգումը, կրակային ներդաշնակեցումը»։

Լուսանկարը՝ արխիվային/militaryimages.net-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter