
Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական
Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով իր նոր նշանակման մասին։
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, այսօր նշանակվել եմ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։
Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Դավիթ Բաբայանը 2021թ․ հունվարի 4-ին նշանակվել էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար։ Պաշտոնից ազատվել է 2023թ․ հունվարի 11-ին՝ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել