HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական թարգմանիչը նշանակվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական թարգմանիչ Նիլաքշի Սահա Սինհան նշանակվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է PTC News-ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ Նիլաքշի Սահա Սինհան մշտապես եղել է վարչապետ Մոդիի հետ։ Նա լավ տիրապետում է հինդիին, անգլերենին, բենգալերենին և ֆրանսերենին։ Բացի այդ, ըստ PTC News-ի, Սինհան վարչապետ Նարենդրա Մոդիին ուղեկցել է արտասահմանյան 14 այցի ընթացքում:

«Տիկին Նիլաքշի Սահա Սինհան <...> նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի հաջորդ դեսպան»,- նշվում է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ Հնդկական կողմի փոխանցմամբ՝ նա մոտ ապագայում կանցնի իր պարտավորությունների կատարմանը։

Հնդկաստանը նաև նոր դեսպան ունի Ադրբեջանում։ Շրի Սրեդհարանը կադրային դիվանագետ է և Նիլաքշի Սահա Սինհանի պես ԱԳՆ-ում զբաղեցրել է քարտուղարի պաշտոն։

Լուսանկարը՝ PTC News-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter