HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանն ու Թեհրանը հռչակվել են քույր քաղաքներ

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք այցելած Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիին: Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ընդգծելով երկու մայրաքաղաքների միջև հաստատվող գործակցության կարևորությունը՝ Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա Զաքանին նկատել են, որ հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի:

«Պաշտոնական ձևաչափով հանդիպմանը հաջորդել է Երևանն ու Թեհրանը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա Զաքանին երկու մայրաքաղաքների միջև ստորագրել են նաև աշխատանքային ծրագիրը, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տրանսպորտի, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներիում:

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով հրավերի ու ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետը Թեհրանի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter