
Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից:
Պաշտոնանկության պատճառը, հավանաբար, այս գիշեր Ազատ գյուղի մոտ տեղակայված զորամասում տեղի ունեցած հրդեհն է, որի հետեւանքով 15 զինծառայող է զոհվել, իսկ 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Վահրամ Գրիգորյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2021-ի օգոստոսին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել