HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ. «Մենք կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսենք վերևից»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 3-5-ը Բելգիայի Թագավարություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Բրյուսելի Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (CEPS), հանդես եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակից եվրոպացի, թուրք և ադրբեջանցի քաղաքագետներին, լրագրողներին և վերլուծաբաններին հետաքրքրող հարցերին:

Հարց - Պարոն վարչապետ, որո ՞նք են կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի այժմյան առանձնահատկությունները: Ինչո ՞ւ հենց այժմ պետք է հաջողության հասնեք:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Մենք ընտրել ենք մի շատ պարզ ռազմավարություն: Մենք պետք է թիրախավորենք այն կարևոր նպատակները, որոնք հաջողություն կբերեն կոռուպցիայի դեմ պայքարում: Միջոցառումները պետք է լինեն ոչ այնքան շատ, սակայն արդյունավետ: Մենք կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսենք վերևից: Մենք թիրախավորել ենք 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց և եթե նրանք գործեն հրապարակային, հանրությունը նրանց վերահսկի, նրանց եկամուտները լինեն վերահսկելի, դա էապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը: Բացի դրանից, սրանով Հայաստանում վերանում է գործարարների կողմից այդ 500 պաշտոններն զբաղեցնելու ցանկությունը: Հայաստանի Հանրապետության նախագահի քաղաքական կամքի շնորհիվ մենք մեծ դժվարությամբ այս օրենքն ընդունեցինք Ազգային Ժողովում: Այս տարի առաջին անգամ ստեղծվել է էթիկայի հանձնաժողով, որը պետք է վերահսկի այս պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերը: Այսօր կառավարության բոլոր անդամները, 131 պատգամավորները, դատավորները և դատախազները հրապարակային կերպով ներկայացրել են իրենց եկամուտների և ակտիվների վերաբերյալ հայտարարգրերը: Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է արձագանքել բոլոր դեպքերին, երբ հանրությունը տեսնի, որ հայտարարագրերը չեն համապատասխանում իրականությանը: Հատկանշական է, որ այդ 500 պաշտոնատար անձանց տվյալների բազան օն-լայն` առնցանց կերպով հասանելի է լինելու հանրությանը: Սրանով մենք առաջին անգամ զսպաշապիկ ենք հագցնում պաշտոնատար անձանց վրա: Իմ համոզմունքով` կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ձևը հրապարակայնության ապահովումն է: 

Սա օրինակներից մեկն էր, թե ինչու մենք պետք է հաջողության հասնենք: Մեր խոսքը և գործը պետք է համընկնեն և ես համոզված եմ, որ այս տարի լուրջ դեբատներ են մեզ սպասվում այս 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտների վերաբերյալ:

Բացի այդ, մենք թափանցիկ ենք դարձրել խոշոր ձեռնարկությունների հաշվետվությունները և քաղաքացիները հնարավորություն ունեն հետևելու, թե որ ձեռանարկությունը որքան հարկ է վճարում: Եթե այս կամ այն օլիգարխի հարկը նվազում է, դա դառնում է հանրության լուրջ քննարկման առարկան; 

Առաջին անգամ օրենքով պարտադրել ենք, որպեսզի խոշոր ձեռնարկություններն իրենց հաշվետվությունները հանրությանը ներկայացնեն արտաքին աուդիտի պարտադիր եզրակացության հիման վրա: Սա հնարավորություն է տալիս հանրությանը վերահսկել ոչ միայն խոշոր ձեռնարկություններին, այլև պետությանը, արդյոք վերջինս խոշոր ընկերություններին բերում է հարկային դաշտ, թե ոչ: Այսօր մեր հանրությունը բացատրություններ է պահանջում գործարարներից, թե ինչի հաշվի են նրանք իրականացնում բարեգործություններ, եթե նրանց հարկերը շատ չեն: 

Ընդ որում, Հայաստանում գործունեություն են ծավալում արտաքին աուդիտ իրականացնող 20 ընկերություններ, որոնցից 7-ը համարվում են աշխարհի խոշոր ընկերություններից:

Հարց - Պարոն վարչապետ, հայտնի է կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանի հաջողված փորձը, ինչո՞ւ այն չի կիրառվում նաև Հայաստանում: 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Պատասխանը շատ պարզ է, որովհետև Հայաստանում ընդունելի չէ փոփոխությունների հեղափոխական ճանապարհը: Մենք գնում ենք էվոլուցիոն փոփոխությունների ճանապարհով: Դա ավելի երկարաժամկետ ջանքեր պահաջող ճանապարհ է, բայց ապահովում է կայունություն, ինչը գերակայություն է մեզ համար` հաշվի առնելով մեր հարևանների հետ ունեցած հարաբերությունները: Մենք բարեփոխումներ իրականացնելիս միշտ գնահատում ենք մեր ներքին կարողությունները: Աշխարհաքաղաքական իրավիճակը մեր այդ ներուժն էապես կրճատում է: Դրա համար ունենք ավելի երկարաժամկետ ռազմավարություն և միգուցե ավելի ցավոտ:
Որն է մեր երկրի խնդիրը: Մենք ունենք մեծահարուստների փոքր և աղքատների մեծ խավ: Իսկ հասարակությունն առաջ տանող ուժը միջին խավն է, որը Հայաստանում այսօր թույլ է: Դրա համար մեր նպատակն է մեծահարուստներին վերցնել հսկողության տակ, նրանց գործունեությունը դարձնել հրապարակային և վերահսկելի, ինչպես նաև բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր և միջին բիզնեսի համար` դիտարկելով դա որպես աղքատության հաղթահարման լավագույն ռազմավարություն:

Հարց - Հայաստան է այցելելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Որո ՞նք են այցի նպատակները, և արդյոք հայ-թուրքական հարաբերությունների թեման ևս լինելու է քննարկումների օրակարգում (Վարչապետի հարցուպատասխանը տեղի է ունեցել հունիսի 4-ին: Նույն օրը Հայատան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարը):

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Ինչ վերաբերվում է Քլինթոնի այցին, ապա մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները երբեևէ չեն գտնվել այնքան բարձր մակարդակում, որքան նախագահներ Սարգսյանի և Օբամայի օրոք: Դրանք փոխադարձ վստահության մթնոլորտում ձևավորված հարաբերություններ են, չկա որևէ քաղաքական հարց, որի շուրջ չկարողանանք գալ համաձայնության:

Օրակարգում կլինի նաև հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը: Դուք գիտեք, որ Հայաստանը հավատարիմ էր իր բոլոր պարտավարություններին` Շվեյցարիայում ստորագրված արձանագրությունների վերաբերյալ, և ինչպես դիպուկ նշել է տիկին Քլինթոնը` գնդակն այսօր գտնվում է Թուրքիայի դաշտում: 

Ես մտածում եմ, որ Թուրքիան ցանկանում է կարգավորել իր հարաբերությունները հարևանների հետ: Գաղտնիք չէ, որ Թուրքիան այսօր տարածաշրջանում ունի լուրջ քաղաքական ամբիցիաներ, բայց դա նաև նշանակում է, որ նա պետք է կարողանա կարգավորել իր հարաբերությունները բոլոր հարևանների հետ: Ֆունդամենտալ հարցն այստեղ հետևյալն է. ինչ հենքի վրա է Թուրքիան ցանկանում կարգավորել իր հարաբերությունները հարևանների հետ:

Հայաստանի պարագայում, մեր դիրքրոշումը վերջին 20 տարիների ընթացքում եղել է նույնը: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ կարգավորել մեր հարաբերությունները` առանց նախապայմանների, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանը: Ինչպես ցույց տվեց ֆուտբոլային դիվանագիտության արդյունքը` Թուրքիան դրան պատրաստ չէ: Ես կարծում եմ, որ ելք կարող է լինել միայն մի դեպքում, եթե Թուրքիան և իր հարևանները հարաբերությունները կառուցեն միասնական արժեքային համակարգի հիման վրա: Այդ տեսակետից, մենք խիստ շահագրգռված ենք, որ մեր տարածաշրջանի երկրներն իրականացնեն եվրոպական արժեքային համակարգն իրենց հասարակությունների ապրելակերպը դարձնող բարեփոխումներ: Սա է մեր տարածաշրջանի պետությունների համագործակցության և անվտանգության երաշխիքը:

Հարց - Ինչպիսի ՞ն է հայկական Սփյուռքի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Հայտնի է, որ մեծածավալ դրամական փոխանցումներ են կատարվում դեպի Հայաստան, և ինչպիսի ՞ն է դրանց ազդեցությունը: 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Տրանսֆերտները էական նշանակություն ունեն մեր երկրի համար: Այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա. եթե Հայաստանում ապրում է 3 միլիոն մարդ, ապա Հայաստանից դուրս ապրում է վեց միլիոն հայ, իսկ դրամական փոխանցումներ կատարողները վերջին 20 տարում գնացածներն են, ոչ թե այն 4-5 միլիոնը, որոնք Հայոց ցեղասպանության հետևանքով են գտնվում են Հայաստանից դուրս: Խոսքը գնում է հին և նոր էմիգրանտների մասին: Հների 95 տոկոսը երբեևէ չի եղել Հայաստանում և դա իր մեջ մեծ ներուժ է պարունակում, որը կարող է խթանել մեր երկրի տնտեսական աճը: Չնայած նրանք Հայաստանում չեն եղել, նրանք ապրում են Հայկական աշխարհում, ունեն իրենց կուսակցությունները, հայկական դպորցները, եկեղեցիները և այլն: Մենք մշակել ենք այդ ներուժն օգտագործելու նոր ռազմավարություն: Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ առաջին անգամ ստեղծվել է Սփյուռքի նախարարություն: Դրա շնորհիվ մենք հայկական աշխարհում իրականացնում ենք համահայկական ծրագրեր: Մենք ունենք տասնյակ համահայկական կառույցներ, ճարտարապետների, բժիշկների, իրավաբանների միություններ և այլն, որոնք իրականացնում Հայաստանի զարգացմանը միտված ծրագրեր: 

Մենք ստեղծել ենք Ազգային մրցունակության խորհուրդ, որի աշխատանքներին մասնակցում են Սփյուռքում հաջողության հասած մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Խորհրդի նպատակն է` իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կբացահայտեն Հայաստանի մրցունակությունը և մեր երկրիրը կդարձնեն մրցունակ, ինրչպես նաև կխրախուսեն ներդրումները Հայաստանում: Ցանկացած դեպքում մենք պարտավոր ենք բարելավել Հայաստանում բիզնես միջավայրը, որպեսզի ներդրումները լինեն հուսալի և շահութաբեր:

Հարց - Արդյոք Հայաստանը պատրաստվո ՞ւմ է ինտերգրվել ՆԱՏՕ-ին և դառնալ Եվրամիության անդամ: Եթե այո, արդյոք դա չի՞ հակադրվում Ռուսաստանի հետ կապերին:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Սա իմ սիրած հարցերրից մեկն է, որը մշտապես տալիս են: Մեր դիրքորոշումը հետևյալն է. Մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ չի կարելի իրար հակադրել: Մենք այս հարաբերությունները տեսնում ենք որպես միմյանց լրացնող հարաբերություններ:

Նախորդ տարի մենք Սանկտ-Պետերբուրգում ստորագրել ենք մեր երկրի համար կարւևոր համաձայնագիր` ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի համաձայնագիրը: Այն մեր առջև բացում է ԱՊՀ երկրների շուկաները և մեր ապրանք արտադրողներն առանց սահմանափակումների կարող են իրենց ապրանքներն արտահանել: Նմատիպ բանակցություններ այսօր վարում ենք ԵՄ-ի հետ` դա Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրն է, եթե այդ այն ստորագրենք, դա կնշանակի, որ եվրոպական շուկան նույնպես կբացվի մեր տնտեսվարողների համար: 

Բացի այդ, մենք ունենք ռազմական համագործակցություն ԱՊՀ երկրների և ՆԱՏՕ-ի հետ: Այս պահի դրությամբ մենք այդպիսի քաղաքական նպատակներ չենք դրել` դառնալու քաղաքական նոր միավորումների անդամ: Մենք մեր տարածաշրջանում պարտավոր ենք իրականացնել խոհեմ և հավասարակշռված քաղաքականություն, որն առաջին հերթին հաշվի է առնում մեր քաղաքացիների շահերը և ապահովում է մեր քաղաքացիների անվտանգությունը: 

Մեր ռազմավարությունը շատ պարզ է. Մենք չենք կարող որևէ գործողությունների դիմել` առանց քաղաքական հաշվարկների և դրա հետևանքների: Այսօր մենք հայտարարում ենք, որ խիստ շահագրգռված ենք Եվրոպայի հետ ինտերգրման մեջ և դա տեսնում ենք որպես էվոլուցիոն գործընթաց: Ուրախ ենք, որ մեր եվրոպական գործընկերները ըմբռնումով են մոտենում մեր գործողությունները, որովհետև նրանք դիտարկում են ոչ միայն ԵՄ-ի, այլև Հայաստանի շահերը:

Հարց - Թուրքիան իր հարաբերությունները դիտարկում է տարածաշրջանային մասշտաբներով, ոչ թե առանձին երկրների: Ինչպե ՞ս կմեկնաբանեք:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Եթե այդպես էր, ապա պետք չէր Շվեյցարիայում ստորագրել արձանագրությունները: Երկար բանակցություններ տեղի ունեցան միջնորդների մասնակցությամբ: Այդ արձանագրություններն ստացան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահողների դրական եզրակացությունը և ստորագրվեցին Թուրքիայի կողմից: Եթե Թուրքիան ունի այլ պլատֆորմ, ապա պետք չէր ստորագրել այդ արձանագրությունները:

Հարց - Շատ բան կարելի է կապել Թուրքիայի հետ, սակայն ինչպե ՞ս կարելի է ձեր ներքին բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը պայմանավորել Թուրքիայի հետ հարաբերություններով (Հարց ադրբեջանցի վերլուծաբանի կողմից):

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարեփոխումների ներուժի մասին: Հայաստանն այսօր մի կողմից գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, իսկ մյուս կողմից միջազգային սանկցիաներն Իրանի դեմ խոչընդոտում են նաև մեր տնտեսության դիվերսիֆիկացիան: Դա նշանակում է, որ մենք մեծ ռեսուրսներ ենք ծախսում մեր երկրի անվտանգության ապահովման և տնտեսության դիվերսիֆիկացիայի համար: 

Բարեփոխում նշանակում է մարդկանց վարվելականոնների փոփոխություն և դուք ձեր հասարակության ներսում պետք է լուրջ ջանքեր գործադրեք, որպեսզի փոխեք նրանց վարվելականոները: Դա նշանակում է լուրջ ջանքեր, տեխնիկական, ֆինանսական, ինտելեկտուալ կարողություններ, որպեսզի իշխանությունն այդ փոփոխություններն իրականացնի: Ցավով, մենք այդ ռեսուրսներն օգտագործում ենք այլ նպատակներով, և Թուրքիան դա շատ լավ գիտակցում է և դրա համար էլ շարունակում է շրջափակումը: Նրանք ասում են, որ այդ շրջափակումը շարունակում են, քանի որ բարեկամ Ադրբեջանը ճիշտ չի հասկանա Հայաստանի հետ իրենց հարաբերությունների լավացումը:
Այնպես, որ կապը բարեփոխումների և աշխարհաքաղաքական իրավիճակի միջև առկա է:

Մեկնաբանություններ (8)

vd
to ay varchapet du qo asacin havatum es arajin@ du etenc ban kanes eli ////et inch hishum em uzum eq korupcian veracneq bayc cheq kara vorovhetev et kasharq@ henc verevneric en vercnum...var orinak berem,gnum es institut heraka sovores zachotneri qnnutyunneri u nuynisk @ndunvelu hamar tumanyanner u saryanner en uzum du ay stexic sksi
Ln.M.W.Faruque,
We congratulate the noble efforts to start fight against corruption. Corruption at the top brings pain & poverty at the bottom.
Razmik
PM Sargsyan's statement about Armenia's population of 3 million is an exaggeration. It is more like 2.3/2.4 million. This is the estimate of independent Armenian historian/demographer Stepan Asatourian. He states that continued emigration from Armenia plus a negative birth rate constitutes a real risk for the future depopulation of Armenia and has strategic and economic ramifications that are less than encouraging. When will Armenia's government stop hiding the reality on the ground and call for some serious analysis of this issue that includes scholars and academics from outside Armenia.
վեհարի
Հետաքրքիր է, վերևներում ի վիճակի են այնպիսի օրենք ստեղծել, որը առանց վերևներում գտնվողներին հարցնելու դատապարտի վերում գտնվողին: Ինքնասպանության օրենքներ չեն կարող լինել!
Gegham
Բոլորն էլ գիտեն որ կոռուպցիայով զբաղվում է ընդիմությունը,,,Մեր իշխանավորները սուրբ են,,,,,,,,
Karen
Paron varchapet et vonc eq anelu? Vorosh naxararneri aselov iranq galis en henc verev ev verevi harcern en corupciaic stacvac gumarov lucum, hima chaskaca corupcuai dem payqar@ verevic inchpes eq skselu??? Duq tntesaget eq dominoi effect@ giteq che?:) Hl@ mekin uxarkeq Bulku mot u mi ban arajarkeq, ktesneq te vonca asum te verevum u amena verevum incha talis.
Mard
De vor naxararner@ aranc kashkandvelu vercnen el inchpes petqa verevic skseq. te che chgiten eli te ova vercnum, um petqa lav el toxnum en ev achq en pakum. Lsel eq vor arden naxararutiunneric mekum poxov el en nshanakum anum? Xndrum em chshteq eli. POXENQ vor havatanq:DDDD
Բալաբեկ
Պարոն վարչապետ, տարիներ ի վեր կատարածս փնտրումները բերել են այն հետևության, որ կոռուպցիան հենց իշխանությունն է։ Ինչ ռազմավարության մասին է խոսքը՝ կադաստրային, նոտարական թե դատավարական։ Անցած տարի Դուք՝ անձամբ եք բարձրաձայնել այդ համակարգերում առկա կոռուպցիոն բարձր ռիսկերի մասին։ Բայց՝ առայսօր, Ձեր մատնանշած համակարգերից որևէ մեկում այդ ռիսկերը բացահայտելու համար ստուգումներ չեն կատարվել, որևէ պաշտոնատար անձ պատասխանատվություն չի կրել։ Ավելին՝ փոփոխության եք ենթարկել կադաստրային տեղեկություններ տրամադրելու կարգը, որպեսզի շատ բաներ չբացահայտվեն։ Կոռուպցիան իշխանության հիմնական սկզբունքն է և գործիքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter