HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փորձ է արվել հինգ լիտրանոց տարայով բենզինը լցնել վառարանի մեջ. Փաշինյան

«Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել։ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ զորամասի կացարանի հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող»,- Կառավարության նիստը մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ խոսքերով, որից հետո Կառավարության անդամները ոտքի կանգնեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին հրդեհի հետևանքով զոհվածների հիշատակը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց՝ ավտոբենզին, այն հնարավոր չի եղել հետագայում մարել։

Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քարամյանի խոսքով՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։

Նա նշեց՝ նախնական վարկածն այն է, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով։

Փաշինյանն էլ տեղեկացրեց՝ 2022-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ստորագրել է ԳՇ 14 կարգադրությունը հետևյալ վերնագրով՝ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին» և հստակ հրահանգավորել է՝ ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։

«7-րդ կետով նշվում է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան՝ ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին։

Սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրաման է, և այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը հայտնեց՝ պարզվել է, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել հինգ լիտրանոց տարայով այն լցնել վառարանի մեջ։

Վարչապետը հայտնեց, ըստ նախնական տվյալների՝ կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, նաև՝ բեզինը, կրակն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո «ինքնապաշտպանական բնազդով հինգ լիտրանոց բենզինը նետել է զորամասի կացարանի ողղությամբ, մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter