HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի պաշտոնյաները ցավակցում են զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյան ցավակցություն է հայտնել այս գիշեր Գեղարքունիքի մարզում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, որի հետեւանքով 15 զինծառայող է մահացել։

«Խորը ցավով տեղեկացա այս գիշեր Գեղարքունիքի մարզում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին, որի հետևանքով ունենք ցավալի կորուստներ։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, կիսում եմ նրանց վիշտը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդանյանը։

Ավելի վաղ ցավակցական հաղորդարություն էր տարածել նաեւ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Ցավով տեղեկացանք այս գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ՀՀ ՊՆ N զորամասում հրդեհի պատճառով տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը 15 զինծառայողի մահվան և 3 վիրավորի պատճառ է դարձել:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորների և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հղում Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և զոհվածների հարազատներին, կիսում կորստյան ծանր վիշտը ՝մաղթելով ոգու ամրություն, համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Անդառնալի կորստի այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք: Աստված զորավիգ համայն հայությանը»,- ասված է Արցախի ԱԺ մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter