HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Պետք է շարունակենք մեր ջանքերը և, ի վերջո, հասնենք հռչակված քաղաքական օրակարգի իրականացմանը». Փաշինյանը՝ ԵՄ զեկույցի մասին

Եվրոպական խորհրդարանի՝ հունվարի 16-19-ը տեղի ունեցած լիագումար նստաշրջանի ընթացքում ընդունվել է «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացում» 2022 թ. տարեկան զեկույցը։ 

«Այդ փաստաթղթում չափազանց կարևոր արձանագրումներ կան մեր տարածաշրջանի և Հայաստանի վերաբերյալ»,- Կառավարության հունվարի 19-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով ԵԽ պատգամավորներին, ՀՀ գործընկերներին, որոնք աշխատել են օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու ուղղությամբ։

Վարչապետը նշեց՝ զեկույցում խստորեն դատապարտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրրբեջանի 2022 թ.-ի սեպտեմբերի ագրեսիան, որը գնահատվել է որպես զինադադարի խախտում և խաղաղության գործընթացի համար բացասական հետևանքներ ունեցող ակցիա։ Վերահաստատվել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի և կոչ է արվել ադրբեջանական իշխանություններին անմիջապես դուրս բերել զորքերը ՀՀ բոլոր տարածքներից։

Զեկույցի հեղինակները համոզունք են արտահայտում առ այն, որ ռազմական միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ։ Խստորեն դատապարտում են Լաչինի միջանքցի ապօրինի շրջափակումը, որը եռակողմ հայտարարության խախտում է, քանի որ կարող է ստեղծել կանխամտածված մարդասիրական ճգնաժամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ Պահանջում են Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և հիշեցնում, որ միայն դիվանագիտական միջոցներով է հնարավոր հասնել արդար և տևական կարգավորման։

«Ընդունված փաստաթուղթը շատ կարևոր է այն առումով, որ, ըստ էության, արտահայտում է օբյեկտիվ իրականությունը… Պետք է շարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ և, ի վերջո, հասնենք հռչակված քաղաքական օրակարգի իրականացմանը»,- եզրափակեց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter