HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի փակման առնչությամբ։

«Մտահոգված եմ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող մարդասիրական իրավիճակով։

Կոչ եմ անում պատկան մարմիններին արագ վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։

Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում լուծել իրենց մտահոգությունները երկխոսության միջոցով և պատրաստ եմ ներդրում ունենալու այս ուղղությամբ իրենց ջանքերին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter