HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության խորհրդականի հետ

Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտագային իրավիճակը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամն իր բոլոր հետևանքներով:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան և առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter