2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Հայաստանի ազգային հերոս Գարեգին Պողոսյանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով 2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Հայաստանի ազգային հերոս Գարեգին Պողոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանն ազատվել էր պաշտոնից: Պաշտոնանկության պատճառը այս գիշեր Ազատ գյուղի մոտ տեղակայված զորամասում տեղի ունեցած հրդեհն էր, որի հետեւանքով 15 զինծառայող է զոհվել, իսկ վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել