HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկական մյուզիքլների գալա համերգը` հունիսի 7-ին

Հունիսի 7-ին` ժամը 14:00-ին, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Հազարան բլբուլ» մանկապետանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի գալա համերգը, որի ընթացքում կհայտարարվեն հաղթողները եւ կհանձնվեն մրցանակները:

Ներկայացված 26 երաժշտական բեմադրություններից առանձնացվել է լավագույն եռյակը, սակայն լինելու են նաեւ հատուկ մրցանականեր` տարբեր անվանակարգերում:

Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցել են 625 երեխաներ, որոնք ինչպես արվեստի եւ երաժշտական կրթօջախների սաներ են, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտներ:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter