HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Լեզվի կոմիտեն հերթական հորդորակով շարունակում է շրջանառել օտար բառերի հայերեն համարժեքներ, որոնք, կարմատանան մեր գրավոր և բանավոր խոսքում։ Մենք՝ լեզվակիրներս, հայերեն համարժեքները գործածելով՝ կնպաստենք, որ հայերենը միշտ քայլի ժամանակին համընթաց։

Օտար ուրիշ բառերի հայերեն համարժեքները գտնելու համար Լեզվի կոմիտեն առաջարկում է օգտվել կայքի որոնման համակարգից։

  1. աուկցիոն – աճուրդ
  2. ատմոսֆերա – մթնոլորտ
  3. արխաիզմ – հնաբանություն
  4. գանգրենա – փտախտ 
  5. ինովատիվ – 1․ նորարար, 2․ նորարարական 
  6. իքսչեյնջ – փոխանակում 
  7. կոալիցիա – դաշինք, միություն 
  8. կոլեկտիվ – 1․ անձնակազմ, 2․ հավաքական
  9. կոմեդիա – կատակերգություն
  10. կոմիկ – 1. կատակերգակ, կատակերգու 2. զվարճախոս
  11. կոմպլեմենտարիզմ – փոխլրացում
  12. կուպոն – կտրոն
  13. կրիմինալիստիկա – քրեագիտություն
  14. կրիմինոլոգիա – քրեաբանություն
  15. կրիպտոգրաֆիա – 1․ գաղտնագրում, 2․ գաղտնագրություն, ծածկագրություն
  16. հումանիստ – մարդասեր
  17. մագիա – 1․ մոգություն, կախարդանք, 2․ հրաշագործություն
  18. մեմուար(ներ) – հուշագրություն
  19. նացիոնալիզացիա – ազգայնացում
  20. պարադ – զորահանդես, շքերթ
  21. պրիորիտետ – 1․ առաջնահերթություն, գերակայություն, 2․ առաջնայնություն
  22. ռեանիմացիոն – վերակենդանացման
  23. ռելոկացիա – տեղափոխում
  24. սենտիմենտալ – 1. զգայուն, դյուրազգաց, 2. զգացմունքային
  25. սեպարատիզմ – անջատողականություն
  26. ստիլիզացիա – ոճավորում
  27. վունդերքինդ – հրաշամանուկ 
  28. ցիրկուլյացիա – 1․ շրջապտույտ, 2․ շրջանառություն 
  29. ֆալսիֆիկատոր – կեղծարար, զեղծարար 
  30. ֆալսիֆիկացիա – 1․ կեղծիք, կեղծում, 2. կեղծարարություն, զեղծարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter