«Ոչխար ենք գողացել, ոչխար»
Հունիսի 5-ին` ժամը 20.15-ին, ոստիկանության Կապանի բաժին է դիմել Կաղնուտ գյուղի մի բնակիչ և հաղորդում տվել, որ նույն օրը` ժամը 05.00-ի սահմաններում, դռան փականը կոտրելով, իր անասնագոմից գողացել են ոչխար` պատճառելով մոտ 70.000 դրամի նյութական վնաս:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ գողությունը կատարել է Կապան քաղաքի բնակիչ, 1979 թ. ծնված Գևորգ Գ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը` ներկայացնելով գողացված ոչխարի միսը:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել