HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն՝ Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, դրանց դեմ պայքարի և առկա խնդիրների վերաբերյալ:

Վարչապետին ներկայացվել են վերոնշյալ թեմայի առնչությամբ կատարված ուսումնասիրության արդյունքները, որում անդրադարձ է արվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրավիճակին, դրանց տարածվածությանը, դեպքերի հայտնաբերելիությանը, բացահայտման վիճակագրությանը և այլն: Քննարկվել են պետական քաղաքականության շրջանակում իրականացվող վերահսկողական միջոցառումներն ու քայլերը:

Կառավարության ղեկավարը կարևորել է այս ոլորտում ռազմավարության մշակումը և հանձնարարել սկսել այդ ուղղությամբ աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter